Թուրքիան աջակցում է Ադրբեջանին
«Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանի արդար պայքարին»,- այս մասին Էսքիշեհիրի առաջին գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում 2023-2024 ուսումնական տարվա բացման արարողության ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Նրա խոսքով` Թուրքիան աջակցում է բարեկամ և դաշնակից երկրների արդար պայքարին, ինչպիսիք են Ադրբեջանը, Լիբիան, Կոսովոն, Կատարը։ Նա նաև նշել է, որ սահմանները պատշաճ կերպով պաշտպանված են։
Նշենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր: Թուրքիան այսօր այս հայտարարությամբ փաստել է, որ շարունակում է աջակցել Ադրբեջանի սադրանքներին` այդ ռազմական գործողություններն անվանելով «արդար պայքար»:
Ավելացնել նոր մեկնաբանություն