Submitted by A.Gevorgyan on
jsusjs

Իսրայելն ԱՄՆ-ից ցանկանում է գնել ևս 25 «F-35» կործանիչ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նամակ է հղել ԱՄՆ-ին ևս 25 «F-35» կործանիչ գնելու վերաբերյալ։

Այս մասին, «Դետքի հաղորդմամբ», հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով «The Jerusalem Post»-ին։

Նոր «F-35»-երը կարող են Իսրայել հասնել 2026-2027 թվականներին։ Այս մատակարարումներից հետո Իսրայելը կունենա այս տեսակի 75 ինքնաթիռ։ 

Իսրայելի ռազմական հրամանատարությունը կարծում է, որ «F-35»-ն էական նշանակություն ունի Սիրիայում իրանամետ ուժերին արդյունավետ հարվածելու համար։ Բացի դրանից՝ ենթադրվում է, որ «F-35»-ն անհրաժեշտ է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը շրջանցելու համար, եթե նա որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:

Ավելացնել նոր մեկնաբանություն