Էրդողանն ասել է, որ Բայդենի հետ խոսել է «F-16» կործանիչների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարել է, որ խոսել է «F-16» կործանիչների մասին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ «Մեծ քսանյակի» (G20) առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կայացած կարճ զրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Մենք ոտքի վրա մի քանի բառ փոխանակեցինք Բայդենի հետ։ Քննարկել ենք նաև «F-16»-ի հարցը»,- ասել է Էրդողանը Հնդկաստանում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ցավոք, ընկերները շարունակում են հիշել Շվեդիան, երբ խոսքը վերաբերում է «F-16»-ի խնդրին: Այս մոտեցումը մեզ լրջորեն վշտացնում է։ Երբ այդպես են ասում, ես պատասխան ունեմ․ դուք ամեն հարցում կոնգրես-կոնգրես եք ասում: Ես էլ կոնգրես ունեմ։ Որտե՞ղ է իմ կոնգրեսը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը։ Ես չեմ կարող «այո» ասել, եթե նման որոշում չկայացվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից։ Ես դեռ այն կետում չեմ, որ կարողանամ ինքնուրույն որոշում կայացնել։ Այն պետք է ընդունվի խորհրդարանի կողմից։ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն