Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր շտաբների պետերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով սեպտեմբերի 11-ին մեկնել է Թուրքիա։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հաղորդում է APA լրատվական գործակալությունը։ Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ։ Կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության հարցեր։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Ավելացնել նոր մեկնաբանություն