Submitted by A.Gevorgyan on
jdudj

Քերիմ Վելիևը և Թուրքիայի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Վելիևն ընդգծել է, որ երկու երկրի ղեկավարների հարաբերությունները դրական են ազդում ինչպես ռազմական համագործակցության, այնպես էլ այլ ոլորտների վրա։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, քննարկվել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ավելացնել նոր մեկնաբանություն