Ադրբեջանն անդրադարձել է ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը
«Ադրբեջանը Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում համաձայնվել է Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր (խմբ․) ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։
Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Բերձոր սահմանային անցակետում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ով ապրանքների փոխադրման համար՝ պահպանելով սահմանային և մաքսային ընթացակարգերը»,- այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական լրատվական APA գործակալությունը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, թույլ են տվել ռուսական բեռների մուտքը հանրապետություն:
Ավելացնել նոր մեկնաբանություն