Submitted by G.Avetisyan on
օիյ

Ադրբեջանը դարձյալ Լաչինի միջանցքը բացելու համար պայմաններ է առաջադրել

Ադրբեջանը դարձյալ Լաչինի միջանցքը բացելու համար պայմաններ է առաջադրել՝ նշելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար Լաչինով բեռների փոխադրումը հնարավոր կլինի, եթե բացվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հաջիզադեն նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել ԿԽՄԿ-ի միջոցով Լաչինի սահմանային անցակետով բեռների փոխադրման համար՝ սահմանային և մաքսային ընթացակարգերին համապատասխան՝ Աղդամ-Ստեփանակերտ  ճանապարհի օգտագործմանը զուգահեռ։

Նա  անդրադարձել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանի Կարմիր խաչի միջոցով հումանիտար օգնության տեղափոխմանը Լեռնային Ղարաբաղ՝ դա անվանելով «դրական քայլ և կարևոր առաջընթաց այդ ճանապարհի բացման ուղղությամբ»։

Մինչդեռ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը հայտնել է, որ Աղդամ-Ասկերան ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը թույլ են տվել պայմանով, որ ռուսական կողմը կկատարի իր պարտավորությունն առ այն, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն