Submitted by detq-editor on
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտնել է, որ ԱՄՆ-ն անտեսում է իր իբրև «արդար դատը»

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտնել է, որ ԱՄՆ-ն անտեսում է իր իբրև «արդար դատը»

«Այն փաստը, որ Միացյալ Նահանգներն անտեսում է մեր արդար դատը, հակասում է մարդու իրավունքներին հավատարիմ մնալուն»,- այս մասին ասվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» տարածած հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2023 թվականի սեպտեմբերի 10-ի իր հայտարարության մեջ շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, և երկխոսության կոչ է անում։ 

«Մենք ցավում ենք, որ պետքարտուղար Բլինքենը չանդրադարձավ Հայաստանից ադրբեջանցիների բռնի արտաքսման հարցին։ Հայտնի է, որ Հայաստանը բռնի ուժով վտարել է բոլոր ադրբեջանցիներին իր տարածքից և շարունակում է նրանց զրկել իրենց տները վերադառնալու իրավունքից։ Հայաստանը երբեք չի համաձայնվել այս հարցի շուրջ երկխոսել Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը դադարեցնել մարդու իրավունքների նկատմամբ իր խտրական մոտեցումը և աջակցել Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ վերադարձին իրենց տներ։ Մենք նաև խնդրում ենք ԱՄՆ կառավարությանը, օգտագործելով Հայաստանի վրա իր ազդեցությունը, ապահովել Հայաստանի և մեր համայնքի միջև բովանդակալից երկխոսության սկիզբը»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն