Submitted by detq-editor on
Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ շարունակելու երկխոսությունը. «Թուրան» գործակալություն

Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ շարունակելու երկխոսությունը. «Թուրան» գործակալություն

«Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը, վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն երկխոսությունը շարունակելու համար»։ Պաշտոնյաները նշել են, որ Բայդենի վարչակազմն արդեն մի քանի տարի փորձում է գտնել հակամարտության արդարացի, հարատև և կայուն լուծումը, և այդ գործընթացը չի ընդհատվել։ 

«ԱՄՆ-ն շատ հստակ հասկացրել է, որ խաղաղության հասնելու առաջին քայլը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի լուծումն է։ Մենք շատ անհանգստացած ենք այնտեղ ստեղծված իրավիճակով և կենտրոնացել ենք՝ բոլոր հնարավոր միջոցներով լուծելու այն»,- ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ վերջին օրերին ԱՄՆ-ն բանակցություններ է վարել բոլոր մակարդակներով։

Ավելացնել նոր մեկնաբանություն