Բայրամովը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգգերի հետ։
Այս մասին հայտնել է ադրբեջանական Report կայքը՝ հղում անելով Բայրամովի Х (նախկին Twitter) սոցցանցի էջին։
Քննարկել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության ընթացիկ վիճակի մասին։
Նշենք, որ Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ հնարավոր բոլոր տարբերակներով վարկաբեկում է ԿԽՄԿ-ի գործունությունը՝ նշելով, որ այն միակողմանի է:
Ավելացնել նոր մեկնաբանություն