Submitted by detq-editor on
Ավստրիան դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Ավստրիան դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերը կոչ է արել դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Նրա խոսքով՝ Անկարայի լիիրավ անդամակցությունը կազմակերպությանն «անհնար է պատկերացնել»։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, Նեհամերը հայտարարել է «Die Welt» թերթին տված հարցազրույցում։ 

«Մենք աջակցում ենք Անկարայի և Բրյուսելի հետագա մերձեցմանը, սակայն Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին աներևակայելի է։ Կարևոր է ազնիվ լինել միմյանց հետ հարաբերություններում»,- ասել է Նեհամերը: Միաժամանակ նա Թուրքիային ճանաչել է որպես Եվրամիության կարևոր գործընկեր։ Անկարան և Բրյուսելը պետք է ձևակերպեն գործընկերության տարբերակ, որը հիմնված կլինի «փոխադարձ վստահության և տնտեսական ու քաղաքական հարցերում համագործակցության վրա», կարծում է կանցլերը։ 

Մինչ այս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Արևմուտքը կես դար շարունակ չի պահել իր խոսքը՝ խոչընդոտներ ստեղծելով երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու համար։ Սեպտեմբերի 10-ին Էրդողանը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են երկրի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն