Submitted by detq-editor on
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը  դրոնների հարձակման մասին Պոդոլյակի հայտարարությունն է

Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության առնչությամբ։ Պոդոլյակն ասել էր, որ Կիևը անուղղակի մասնակցություն ունի վերջերս Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված դրոնների հարձակմանը: Տեղեկությունը հաղորդում է «Tasnim» լրատվականը։

«Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակի հայտարարության և այս երկրի ենթադրյալ մասնակցության կապակցությամբ Իրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Պոդոլյակը թվիթերյան իր էջում նշել էր, որ Սպահանում ՊՆ-ի օբյեկտի վրա անօդաչուների հարձակումը և Ազարշահրի ձեռնարկությունում պայթյունը կարող են կապված լինել Ուկրաինայի իրադարձությունների և Իրանի կողմից Ռուսաստանի ենթադրյալ օգնության հետ՝ գրելով, որ «Ուկրաինան ձեզ զգուշացրել է»։

Ավելացնել նոր մեկնաբանություն