Submitted by M. Gasparyan on
դ

Ռուս-ուկրաինական պատերազմ. այս շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Ներկայացնում ենք հիմնական զարգացումները պատերազմի 570-րդ օրվա դրությամբ։

 

1. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է Ղրիմի թերակղզում ռուսական հակաօդային պաշտպանության բարդ համակարգի ոչնչացումը: «Շնորհակալ եմ այսօրվա հաղթանակի համար,- ասել է նա՝ անդրադառնալով ռուսական «Տրիումֆ» ՀՕՊ համակարգի խոցմանը։- Զավթիչների հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացվել է։ Շատ նշանակալի է։ Կեցցենք»։

2. Մալիարն ասել է, որ ռուսական ուժերը «զգալի կորուստներ» են կրել հարավային ճակատում, ինչը «էականորեն նվազեցրել է նրանց պաշտպանվելու կարողությունը»: Ուկրաինան նպատակ ունի ազատագրելու գյուղերը Ռուսաստանի վերահսկողությունից՝ շարժվելով դեպի Ազովի ծով։

3. Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է, որ մեկ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Ուկրաինան գնդակոծել է ռուսական սահմանային Տյոտկինո քաղաքը։

4. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ խելամիտ ժամանակում Փհենյան այցելելու հրավերը։ ԱՄՆ-ն և որոշ դաշնակիցներ մտահոգություն են հայտնել, որ կորեացի առաջնորդը կարող է համաձայնվել Ռուսաստանին զենք մատակարարել Ուկրաինայում օգտագործելու համար։

5. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Ռուսաստանում բանակցություններ է վարել Պուտինի հետ, հայտնում է Բելառուսի պետական «BelTA» գործակալությունը։ Հիմնական թեմաները եղել են «միջազգային օրակարգը և տարածաշրջանային խնդիրները», ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն