Բայրամովը Լուի Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության» գործընթացը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները։
Բայրամովը, խեղաթյուրելով իրականությունը, նշել է, թե սեպտեմբերի 1-ին Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր ճանապարհների միաժամանակ բացման վերաբերյալ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտող կողմը Հայաստանն է և Արցախի իշխանությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն