Submitted by H.Minasyan on
Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանում անցկացված հարցումների արդյունքները

Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանում անցկացված հարցումների արդյունքները

Ադրբեջանում գործող Սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցումներ է անցկացրել Ադրբեջանի քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե քանի տոկոսն է հավատում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։

«Հավատո՞ւմ եք, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, և դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն» հարցին մասնակիցների կեսից ավելին (53.1%) պատասխանել է, որ այս կամ այն չափով հավատում է իրադարձությունների նման զարգացմանը:

Դրան բացարձակ վստահություն է հայտնել հարցվածների 22.1%-ը, «հիմնականում հավատում է»  31%-ը։

Հարցվածների 11%-ն «ընդհանուր առմամբ չի հավատում», որ երկու հարևան երկրների միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր, և կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ։

Հարցվածների 33.1%-ն ասել է, որ «բացարձակապես չի հավատում» դրան։

Հարցին դժվարացել է պատասխանել քաղաքացիների 2.8%-ը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հունիսի 27-29-ը Վաշինգտոնում բանակցություններ են վարել՝ շարունակելով «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքները։ Վաշինգտոնյան հերթական փուլի արդյունքներով հայտարարվեց, որ հնարավոր է համաձայնության գալ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ Միևնույն ժամանակ կողմերը նշել են, որ մի շարք «առանցքային հարցերի» վերաբերյալ իրենց դիրքորոշումները լրացուցիչ մշակման կարիք ունեն։

Ավելացնել նոր մեկնաբանություն