Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է թուրքական պատվիրակության հետ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Ադրբեջանում այցով գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարարության իրավաբանական ծառայության պատվիրակության հետ:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Վելիևը խոսել է ադրբեջանական բանակում իրականացվող կրթական միջոցառումների կարևորության մասին՝ կապված ռազմական օրենսդրության և միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման հետ:
Հանդիպմանը քննարկվել են իրավաբանական ծառայության կազմակերպման, զինվորական իրավաբանների ծառայողական գործունեության և այլ ոլորտների վերաբերյալ հարցեր:
Ավելացնել նոր մեկնաբանություն