ղդ

Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր. Գեղամյան

Ադրբեջանը գրոհում է Արցախի գրեթե բոլոր ուղղություններով (քարտեզում՝ մուգ կարմիրով հատվածը)։ 
Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր։ Այս մասին գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: 

«Չեմ ուզում չստուգված տեղեկություններ հրապարակել ադրբեջանական բանակի կողմից գրավված տարածքների մասին, բայց դրանք կան։ Ու գնալով շատանալու են։ 

Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, երբ լրանա Հայաստանի անկախության հերթական՝ 32-րդ ամյակը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը բարձր տեքստեր կասի։ Մինչդեռ եթե այսօր Արցախն ընկնի, կավարտվի նաև Հայաստանի Հանրապետությունը։ 

Ու դա բոլորս ենք զգալու մեր կաշվի վրա։ Առանց բացառության բոլորս։ Դրա դեմն առնելու համար այսօր երեկոյան լինելու եմ Հանրապետության հրապարակում»,- գրել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն