ցսդ

Ինչո՞ւ է հրադադարի տեքստում նշվում Արցախից ՀՀ զինված ուժերի դուրս բերման մասին

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը գրում է

«Դառը ճշմարտությունն ասելը հեշտ գործ չէ, բայց փորձենք:
Հրադադարի տեքստում նշվում է Արցախից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դուրս բերման մասին, որպեսզի վաղը ՄԱԿԱԽ նիստի ընթացքում Հայաստանը, կամ միջազգային դերակատարները չկարողանան այլևս Ադրբեջանին մեղադրել՝ 

✔️Արցախում ռազմական գործողություններ սկսելու մեջ,
✔️Արցախում էթնիկ զտում իրականացնելու մեջ: 

Չկարողանան նաև նախաձեռնել՝
✔️որևէ պատժամիջոցի գործընթաց Ալիևյան ռեժիմի նկատմամբ,
✔️Արցախում որևէ միջազգային խաղաղապահ առաքելության գործընթաց:

Այլ կերպ ասած, այս ձևակերպմամբ փորձ է արվում վաղը ՄԱԿԱԽ-ում՝ 
✔️լեգիտիմացնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախում,
✔️ռազմական գործողությունների համար Ադրբեջանին դատապարտած միջազգային դերակատարներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը զրկել որևէ համոզիչ փաստարկից և հետագա գործառույթներից»:    

 

Ավելացնել նոր մեկնաբանություն