Ղարաբաղի հայերի ճակատագիրն Ադրբեջանի ներքին գործն է. Էմիրբեյով
«Ադրբեջանական կողմն արդեն իսկ ուղարկել է համաձայնագրի նախագիծը, սպասում է արձագանքի Հայաստանի կողմից»,- այս մասին «Sky News Arabia» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը և Հայաստանը «խաղաղ» բանակցություններ են վարում միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա։
Նրա խոսքով` Արցախի հայ բնակչության ներկայացուցիչների հետ շփումները կնպաստեն Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը ցեղասպան գործողությունների ֆոնին շարունակում է բարձրաձայնել խաղաղության մասին, որտեղ հայերի գոյությունը որևէ կերպ չի նշմարվում: Ադրբեջանն այսպես է պատրաստվում խաղաղությանը, իսկ Արցախը պայքարում է:
Ավելացնել նոր մեկնաբանություն