Submitted by A.Gevorgyan on
jcjdk

Ադրբեջանը շարունակում է ռազմական համագործակցությունները

ԱՄՆ Նյուպորտ քաղաքում անցկացվում է 25-րդ միջազգային ռազմածովային ուժային սիմպոզիումը, որին մասնակցում են 90 երկրի ռազմածովային ուժերի  հրամանատարներ, ինչպես նաև ռազմածովային տարբեր կարևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար Սուբհան Բաքիրովն ԱՄՆ-ում հանդիպել է Թուրքիայի ռազմածովային ուժերի նավատորմի ծովակալ Արջումանտ Թալիօղլուի և ԱՄՆ ռազմածովային գործողությունների հրամանատար, ծովակալ Լիզա Ֆրանկետիի հետ։

Քննարկվել են ադրբեջանա-թուրքական և ադրբեջանա-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները ռազմական ոլորտում:

#Դետքի_հետագծով

Ադրբեջանն այսկերպ է պատկերացնում խաղաղությունը, որտեղ շարունակում է մեծացնել իր ռազմական ներուժը տարբեր գործընկերների միջոցով: 

Ավելացնել նոր մեկնաբանություն