Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տարածաշրջանային խնդիրներ են քննարկել՝ շեշտադրելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Բանակցությունները կայացել են սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային առանցքային թեմաների շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հրատապ խնդիրներին»,- ասված է հաղորդագրությունում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել և հաստատել, որ Մոսկվան ու Թեհրանը պատրաստ են զարգացնել քաղաքական երկխոսությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն