Նախիջևան մեկնած Թուրքիայի պատվիրակության կազմից պարզ է դառնում՝ կարևոր որոշումներ կարող են կայացվել. արևելագետ
Նախիջևան մեկնած Թուրքիայի պատվիրակության կազմից պարզ է դառնում՝ ինչ կարևոր խորհրդանշական և գործնական քայլ/որոշումներ կարող են կայացվել երկու երկրների ներկայացուցիչների բանակցություններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Նա հայտնում է, որ ներգրավված են արտաքին և անվտանգային ոլորտների պատասխանատու բոլոր պաշտոնյաները։
Թուրքական իշխանական TRT լրատվամիջոցը հրապարակել է այն թուրք պաշտոնյաների անունները, ովքեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մեկնել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Ցուցակը` ստորև.
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան
Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլեր
Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալըն
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթար
Թուրքիայի Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխությունների նախարար Մեհմեդ Օզհասեք
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթ
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթուն
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիք
Ավելացնել նոր մեկնաբանություն