Submitted by detq-editor on
Ալիևը հույս ունի, որ Հունգարիայի հետ կհամագործակցեն ականազերծման և քաղաքաշինության ոլորտում

Ալիևը հույս ունի, որ Հունգարիայի հետ կհամագործակցեն ականազերծման և քաղաքաշինության ոլորտում

Ալիևը հույս ունի, որ Հունգարիայի հետ կհամագործակցեն ականազերծման և քաղաքաշինության ոլորտում

«Ադրբեջանցի երիտասարդության 200 ներկայացուցիչ Հունգարիայում սովորում է Հունգարիայի կառավարության աջակցությամբ ստացած ուսանողական կրթաթոշակներով։ Սա, իհարկե, շատ կարևոր է Ադրբեջանում մարդկային ռեսուրսների ստեղծման առումով, և միևնույն ժամանակ դա էապես կամրապնդի մեր բարեկամությունը»,- այս մասին հունվարի 30-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից և երկկողմ փաստաթղթեր ստորագրելուց հետո մամուլի հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նշելով, որ համագործակցության մյուս կարևոր ոլորտն ականազերծումն է, Ալիևն ընդգծել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն այս ոլորտում բախվեց մեծ խնդիրների, պետք է մաքրել ավելի քան մեկ միլիոն ական։ Պատերազմից հետո երկու տարվա ընթացքում Ադրբեջանի մոտ 300 քաղաքացի կա՛մ մահացել է, կա՛մ ծանր վիրավորվել։ Ուստի, հաշվի առնելով Հունգարիայի փորձն այս ոլորտում, մենք համագործակցության լավ հնարավորություններ ենք տեսնում»։

Նա հավելել է, որ մտքերի փոխանակում են ունեցել նաև հունգարական ընկերությունների գործունեության վերաբերյալ Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքներում, իսկ առաջիկայում, միգուցե մեկ շաբաթից, սկսվելու է կոնկրետ նախագծերի քննարկումը։

Ըստ Բաքվի բռնապետի՝ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը շահագրգռված է քաղաքաշինության ուղղությամբ համատեղ աշխատանքով հանդես գալ Հունգարիայի հետ, որտեղ Հունգարիան շատ մեծ փորձ ունի։

Իլհամ Ալիևն ասել է, որ Հունգարիան և Ադրբեջանը՝ որպես երկու բարեկամ և գործընկեր երկիր, կշարունակեն խորացնել երկկողմ համագործակցությունը և ջանք չեն խնայի միջազգային կազմակերպությունների շրջանակում միմյանց փոխադարձ աջակցություն ցուցաբերելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն