Ալիևը Բլինքենի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Սեպտեմբերի 26-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Ալիևը նշել է, որ «հակաահաբեկչական» միջոցառումների ընթացքում թիրախ են դարձել միայն ռազմական օբյեկտները, իսկ խաղաղ բնակչությունը չի տուժել։
«Ադրբեջանի ներկայացուցիչների և հայ բնակիչների ներկայացուցիչների միջև երկխոսություն է ծավալվել վերաինտեգրման ուղղությամբ, Ադրբեջանի կողմից հայ բնակիչներին մարդասիրական օգնություն է ուղարկվել, և տարածքում վերականգնվել են ենթակառուցվածքները»,- նշել է Ալիևը:
Բլինքենը հավելել է, որ կարևոր են տարածաշրջանում կայունության ապահովումը և տեղի հայերի հետ երկխոսությունը։
#Դետքի_հետագծով
Ալիևը նշում է, որ խաղաղ բնակչությունը չի տուժել, բայց կան վիրավորներ և զոհեր: Ինտեգրման գործընթացին զուգահեռ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել արդեն 20.000 անձ:
Ավելացնել նոր մեկնաբանություն