Submitted by A.Gevorgyan on
jdusjsk

Բայրամովը և Դոքերթին հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերթին հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրի միջև համագործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ 

Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում իբր «էթնիկ զտումների» մասին հայկական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, և որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել հայ բնակիչներին հասարակությանը վերաինտեգրելու համար։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իբր հավատարիմ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ու «խաղաղության» գործընթացին։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է Արցախում հայաթափումը և ցեղասպան գործողությունները, բայց զուգահեռ հայտարարում «խաղաղության» գործընթացի և հարաբերությունների կարգավորման մասին։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն