Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի խորհրդական, կլիմայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է Ադրբեջանի հանձնառությունը երկխոսությանն Արցախում (խմբ.) ապրող հայ բնակիչների վերաինտեգրվելու շուրջ, և որ Ադրբեջանը կշարունակի համապարփակ միջոցառումները հայ բնակիչների կարիքները բավարարելու համար։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը վերջին շրջանում առավել ակտիվորեն գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում անդրադառնում է վերաինտեգրմանը, որը հարմար առիթ է միջազգային հանրությանը ներկայացնելու Ադրբեջանի «մարդասիրական» վերաբերմունքը հայ բնակիչների նկատմամբ:
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված 93.000 մարդ է ժամանել Հայաստանի Հանրապետություն:
Ավելացնել նոր մեկնաբանություն