Submitted by D.Guyumjyan on
դետք

Բաքվում Իրանի դեսպանը Ալիևի ներկայացուցչի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ և այդ երկրի նախկին ԱԳ նախարար Խալաֆ Խալաֆովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները։ Մուսավին և Խալաֆովը միևնույն ժամանակ բանակցություններ են վարել նաև այլ հարցերի, այդ թվում՝ ներկայումս Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Իրանական լրատվամիջոցը հիշեցրել է, որ վերջին օրերին սրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունն Արցախի հարցի շուրջ։

Լրատվականը նշել է, որ Ադրբեջանն Արցախը համարում է իր տարածքը, որի մի մասի նկատմամբ կարողացել է վերահսկողություն սահմանել 2020 թվականի 44-օրյա պատերազմից, իսկ մյուս մասը՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը, և հենց այս համատեքստում Արցախը դիտարկում որպես Ադրբեջանի մաս։ Այս սկզբունքից ելնելով էլ իրանական կողմի պաշտոնական հայտարարություններում նշվում է, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացնելիս գործել է իր սեփական տարածքում։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն