Submitted by detq-editor on
Ռուս հրահանգիչները սկսել են Տաջիկստանի զինվորականների վերապատրաստումը

Ռուս հրահանգիչները սկսել են Տաջիկստանի զինվորականների վերապատրաստումը

Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազայի հրահանգիչները սկսել են Տաջիկստանի բանակի զինվորականների վերապատրաստումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում տաջիկ զինվորականները կպատրաստվեն 14 մասնագիտություններով՝ «հետախույզ», «նռնականետ», «վարորդ», «Տ-72 տանկի հրաձիգ-օպերատոր և հետևակի «ԲՄՊ-2», «ԲՄ-21» մարտական ​​մեքենայի, «Գրադ» ռեակտիվ համակարգերի հրամանատար:

Բացի դրանից, ուսուցում կիրականացվի ինքնագնաց «2S1- Гвоздика», «БТР-8» հրացաններով։ Զորավարժությունների ավարտին զինծառայողները կանցնեն ստանդարտներ և հսկիչ կրակահերթ կիրականացնեն մարտական ​​մեքենաների, հրետանային և նռնականետերի ստանդարտ զինատեսակներից։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ 2015 թվականից ռուս հրահանգիչները պատրաստել են ավելի քան 6.500 տաջիկ զինծառայողի։

Նշենք, որ 201-րդ ռազմաբազայի կորպուսները տեղակայված են Տաջիկստանի երկու քաղաքներում՝ Դուշանբեում և Բոխթարում։ Այն բաղկացած է մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական ստորաբաժանումներից, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից, իչպես նաև «NBC» պաշտպանության և կապի ստորաբաժանումներից։

Ավելացնել նոր մեկնաբանություն