Submitted by D.Guyumjyan on
detq

Հայաստանի ԱԽ քարտուղարից հետո Թեհրան է ժամանել Ալիևի հատուկ ներկայացուցիչը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցից հետո Թեհրան է ժամանել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, նախկին ԱԳ նախարար Խալաֆ Խալաֆովը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ Խալաֆովին Թեհրանում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Վերջիններս մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

Ավելի վաղ նշվել էր, որ Խալաֆովը կհանդիպի իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

#Դետքի_հետագծով

Հայաստանի ԱԽ քարտուղարը Թեհրան կատարած այցի ընթացքում իրանական կողմին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հայկական կողմի մոտեցումները։ Ադրբեջանն իր հերթին այս այցի միջոցով փորձում է հավասարակշռել իրավիճակը, ինչպես նաև Իրանին ներկայացնել սեփական մոտեցումները։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն