Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը ներկայացրել է «Kaman-19» նորագույն անօդաչու թռչող սարքը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունների ժամանակ առաջին անգամ ներկայացվել է «Kaman-19» տեսակի նորագույն անօդաչու թռչող սարքը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունների խոսնակ Ալիռեզա Շեյխը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում չորս բանակային ուժերի էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումները մշակել և կիրառել են էլեկտրոնային պատերազմի տեխնիկա և լուծումներ։ Նրա խոսքով՝ զորավարժությունների այս փուլում անօդաչու սարքերի հետ հաղորդակցությունը խափանելու գործողությունը հաջողությամբ կատարվել է «Ababil-4» և «Kaman-19» անօդաչու թռչող սարքերի միջոցով։

««Kaman-19» անօդաչու թռչող սարքը կատարեց իր առաջին մարտական ​​առաջադրանքը, և երբ այն օդ բարձրացավ երկրի բանակի անօդաչու սարքերից մեկից, հաջողությամբ իրականացրեց էլեկտրոնային պատերազմին բնորոշ գործողությունը և չեզոքացրեց օդադեսանտային ռադիոտեղորոշիչ կայանքները»,- նշել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը։ Սա պայմանավորված է այս հարցում արտաքին դերակատարներից ունեցած կախվածությունը վերացնելու նպատակով, քանի որ տարիներ շարունակ Իրանին սպառազինություն վաճառելու արգելքն Իսլամական Հանրապետության նկատմամբ օգտագործվել է որպես ճնշման միջոց։

Ավելացնել նոր մեկնաբանություն