14

Թուրքիան և Ադրբեջանն աշխատում են ստանալ «Զանգեզուրի միջանցքը»՝ հիմք ստեղծելով Սյունիքի սողացող նվաճման համար. թյուրքագետ

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքերով աշխատում են ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը ոչ թե միայն պետք է իրար ցամաքային կապով միացնի այդ երկու պետությունները, այլև հիմք ստեղծի Սյունիքի սողացող նվաճման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և ընդգծում՝ այլ բառերով ասած` թուրք-ադրբեջանական օրակարգում այժմ «Ղարաբաղն Ադրբեջան է» բանաձևի փոխարեն «Զանգեզուրն Ադրբեջան է» հայեցակարգն է: 

«Սրա իրականացման դեպքում Թուրքիան և Ադրբեջանը իրենց հայացքն ուղղելու են դեպի հարավ` Իրանի հյուսիսային նահանգներ, որոնք թուրքական քաղաքական խոսույթում կոչվում են «Հարավային Ադրբեջան»: Ուստի Սյունիքի վրա աշխատանքին զուգահեռ թուրք-ադրբեջանական երկյակը հետևողականորոն աշխատում է նաև Իրանի հյուսիսում: 

Կից նկարում նմանատիպ քարոզչական աշխատանքի օրինակ է: Երեկ գիշեր թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքի փողոցներում հայտնվել են «Զանգեզուրն Ադրբեջան է» գրությամբ քարոզչական պաստառներ, որոնց մեջ նշված է նաև «Բաքու-Թավրիզ-Անկարա» առանցք ձևավորելու հեռահար նպատակը: 

Իհարկե, Իրանը հետևողական աշխատում է պանթյուրքական այս դրսևորումների հետ, սակայն հենց այս հարցում է պակասում Հայաստան-Իրան ռազմավարական դաշնակցությունը: Այն կարելի է ստեղծել և ընդլայնեն` չսահմանափակելով միայն Սյունիք-Թավրիզ գծով»:

Image removed.

Ավելացնել նոր մեկնաբանություն