Հաջիևն «ափսոսանք է հայտնել», որ Արցախի բնակչությունը հեռացել է
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն «ափսոսանք է հայտնել», որ Արցախի բնակչությունը հեռացել է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Հաջիևն ասել է BBC-ին տված հարցազրույցում։
«Բաքուն ցավում է, որ ղարաբաղցի շատ հայեր որոշել են լքել Ադրբեջանը։ Մենք, իհարկե, հարգում ենք ընտրության և տեղաշարժի ազատությունը: Բացի դրանից` տեղի բնակչության մեծամասնությունն էթնիկ ատելություն է զգում ադրբեջանցիների նկատմամբ: Ասում են՝ ես չեմ կարող ապրել Ադրբեջանի դրոշի տակ»,- ասել է նա։
Վերջինս հույս է հայտնել, որ վերջապես հասել են Հայաստանի և Ադրբեջանի միջև 200-ամյա հակամարտության ավարտին։
«Ադրբեջանը խաղաղություն է ուզում։ Մենք իսկապես հույս ունենք, որ վերջապես հասել ենք հակամարտության վերջնական ավարտին»,- ասել է նա։
#Դետքի_հետագծով
Արցախի զանգվածային հայաթափումը չէր բխում Ադրբեջանի շահերից, քանի որ դա փաստում է, որ վերջինս էթնիկ զտումներ է իրականացրել։ Ադրբեջանը կնախընտրեր, որ փոքրաթիվ հայեր այնուամենայնիվ մնային Արցախում, ինչն իրեն հնարավորություն կտար պնդելու, թե տեղի բնակչությունն ինքնակամ է հեռացել Հայաստանի Հանրապետություն, իսկ ովքեր ցանկացել են, մնացել են։
Ավելացնել նոր մեկնաբանություն