Submitted by A.Gevorgyan on
hsysh

Ցանկացած սադրանք վճռականորեն կկանխվի. Էլչին Գուլիև

«Այսօր պետական սահմանի ողջ երկայնքով, այդ թվում՝ Հայաստանի հետ պետական սահմանի երկայնքով, օպերատիվ պայմանները գտնվում են մեր խիստ հսկողության ներքո, մեր սահմանային անվտանգությանը սպառնացող ցանկացած սադրանք վճռականորեն կանխվում է և կկանխվի»,- հայտարարել է Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևը պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: 

«Կովսականի, Որոտանի և Բերձորի շրջանի մի մասով անցնող Հայաստանի հետ պետական ​​սահմանի  պաշտպանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվել են 19 նոր զորամասերի համալիրներ, 140 սահմանային-մարտական ​​կետ»,- նշված է հոդվածում։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի որդեգրած քաղաքականության համաձայն՝ Ադրբեջանն անհիմն մեղադրում է Հայաստանին սադրանքներ իրականացնելու մեջ՝ փորձելով արդարացնել այն սադրանքները, որոնք իրականացվում են իր իսկ կողմից, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես, օրինակ, հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել, և հայկական կողմն ունեցել է 2 զոհ ու 1 վիրավոր։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն