Կովսականում Ադրբեջանի և Իրանի միջև տեղի է ունեցել ավտոճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը
Հոկտեմբերի 6-ին Կովսականի շրջանում «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու վերաբերյալ» հուշագրի շրջանակում տեղի է ունեցել ճանապարհային կամրջի ու սահմանային-մաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողությունը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Մուստաֆաևը նշել է նաև, որ Նախիջևանի հետ կապը ստեղծվելու է Իրանի տարածքով անցնող կամուրջներով։
Ավելացնել նոր մեկնաբանություն