Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման նոր հնարավորություն է բացվել․ Յաշար Գյուլեր
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ Թուրքիան կանգնած է ադրբեջանցի եղբայրների կողքին «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի շրջանակում։
«Մենք աջակցում ենք ադրբեջանական բանակի կողմից իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական քայլերին։ Այս համատեքստում մենք սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի եղբայրներին վերջին հաղթանակի կապակցությամբ։ Այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման նոր հնարավորություն է բացվել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի սրա գիտակցությամբ։ Հուսով ենք, որ համապարփակ կարգավորմանը կհասնենք հնարավորինս արագ, հանուն տարածաշրջանի կայունության և բարգավաճման»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Ավելացնել նոր մեկնաբանություն