Submitted by H.Minasyan on
Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման վրա.Ղարիբաշվիլի

Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման վրա.Ղարիբաշվիլի

«Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի խթանման վրա»,- գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին X սոցիալական ցանցում։ 

«Ես շատ լավ հանդիպում ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի խթանման վրա։ Ի շահ մեր ժողովուրդների՝ մենք բացահայտում ենք պոտենցիալ համատեղ նախագծեր առևտրի, էներգետիկայի, կայուն զարգացման և ենթակառուցվածքների ոլորտներում»,- նշել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղությանը և կայունությանը։

Երեկ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կօգնի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը հարավկովկասյան տարածաշրջանում՝ հույս հայտնելով, որ Բաքվի և Երևանի միջև այս փաստաթուղթը շուտով կստորագրվի։

Ավելացնել նոր մեկնաբանություն