Submitted by H.Minasyan on
Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրել է  օդային գործողություններ

Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրել է օդային գործողություններ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում կատարված օդային գործողության արդյունքում ոչնչացվել է 6 թիրախ, այդ թվում՝ նավթային օբյեկտներ, բունկերներ և ապաստարաններ։
Նախարարության գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 8-ին` ժամը 22:00-ին, Սիրիայի հյուսիսում ավիացիոն գործողություններ են իրականացվել անջատողական ահաբեկչական կազմակերպությանը պատկանող թիրախների դեմ։ Այդ թիրախներն են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպությունը և վերջինիս սիրիական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) խմբավորումը։

«Սիրիայի հյուսիսից մեր ժողովրդի և անվտանգության ուժերի դեմ ահաբեկչական հարձակումները վերացնելու համար PKK/YPG-ին և այլ ահաբեկչական տարրերին չեզոքացնելու և մեր սահմանային անվտանգությունն ապահովելու համար, ՄԱԿ-ի 51-րդ հոդվածից բխող` մեր ինքնապաշտպանության իրավունքներին համապատասխան, մենք հարձակվելու ենք Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների թիրախների վրա։ Օդային գործողություններ են իրականացվել, և 6 թիրախ՝ ներառյալ անջատողական ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող նավթային օբյեկտն ու ապաստարանները, ոչնչացվել է օդային գործողությունների արդյունքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն