Բայրամովը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիին։ Նա ժամանել էր Բաքու՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, և ընդգծվել է, որ բարձր մակարդակի վերջին այցերն ու հանդիպումները դրական ներդրում են ունեցել հարաբերությունների հետագա զարգացման գործում։
Կողմերը քննարկել են նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման, ինչպես նաև Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև այդ ճանապարհով հաղորդակցական կապերի իրականացումը։
Բայրամովը, խեղաթյուրելով իրականությունը, նշել է, որ իբրև Ադրբեջանը համապատասխան քայլեր է ձեռնարկում արցախահայերի վերաինտեգրման գործընթացի կազմակերպման համար։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը գրեթե բոլոր հարթակներով բարձրաձայնում է վերաինտեգրման գործընթացի մասին, այն դեպքում, երբ Արցախի գրեթե ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն։
Ավելացնել նոր մեկնաբանություն