Submitted by A.Gevorgyan on
hsyjjs

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է «խաղաղության» պայմանագրի ստորագրմանը

«Մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանն ավելի մեծ կորուստներ է ունենում»,- այս մասին պաշտոնական մամուլում հրապարակված իր հոդվածում նշել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Հայաստանը պետք է ավարտի սահմանների սահմանազատման գործընթացը և ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանն ամբողջությամբ ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, և սահմաններն ամբողջությամբ վերցվել են վերահսկողության տակ, իսկ այն ռազմավարական դիրքերը, որոնք Ադրբեջանի համար սպառնալիք են ներկայացնում, մեր համապարփակ դիտարկման տակ են»,- նշել է նա։

Ռ. Ուսուբովը հավելել է, որ Իլհամ Ալիևի ռազմական անվտանգության ռազմավարությունը հասավ իր հիմնական նպատակին և ավարտեց իր կարևոր փուլը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը խաղաղության պայմանագրին զուգահեռ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ և հավակնություններ։ Բացի դրանից՝ Ադրբեջանի՝ պաշտոնական մակարդակով արված սպառնալիք պարունակող հայտարարությունները փաստում են, որ «խաղաղության» պայմանագիրը միայն առիթ է դիմելու սադրանքի, ռազմական գործողությունների։

Ադրբեջանը ցեղասպան պետություն է, ինչի մասին փաստում են Ադրբեջանի գործողությունները ոչ միայն ռազմական ոլորտի ներկայացուցիչների, այլ նաև խաղաղ բնակչության նկատմամբ։ Ադրբեջանը բացահայտ նշում է, որ իր նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ ռազմական ճանապարհով իր ուզածին հասնելը։

Ավելացնել նոր մեկնաբանություն