Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում՝ փաթեթավորված շանտաժի էլեմենտներով. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում տեղի ունեցած ադրբեջանական վերջին ագրեսիան, որը ողբերգությամբ ավարտվեց, ոչ միայն չի փակել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, այլ նոր հավակնություններ է ի հայտ բերել:
Հայաստանյան իշխանության կեղծ քարոզչական ուղղություններից մեկն այն էր, թե Արցախն Ադրբեջանին հանձնելով իրենք ապահովում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:
Սակայն, ինչպես և սպասելի էր, իշխանության` Արցախի հանձնման պայմանները կատարելուց հետո, Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում, որը կրկին փաթեթավորված է շանտաժի էլեմենտներով»:
Ավելացնել նոր մեկնաբանություն