Submitted by D.Guyumjyan on
detq

Մակրոնն անընդունելի է համարում ՀԱՄԱՍ-ին աջակցելու վերաբերյալ Իրանի մեկնաբանությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ շարժման կողմից իրականացվող հարձակմանն Իրանի աջակցությունն անընդունելի է։ Ըստ «Դետք»-ի՝  այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ուսումնասիրում է, թե արդյոք Իրանն անմիջական կապ ունի այս հարձակման հետ։

«Մեկնաբանություններ չունեմ Իրանի ուղիղ մասնակցության առիթով, պաշտոնական ապացույցներ չունենք, բայց պարզ է, որ Իրանի իշխանությունների հանրային հայտարարություններն անընդունելի են։ Միանգամայն հավանական է, որ Թեհրանի կողմից ՀԱՄԱՍ-ին օգնություն է առաջարկվել»,- ասել է նա։ 

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այս հարցում զգույշ կլինի, քանի դեռ չեն հստակեցվել հետախուզական տվյալները։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողություններին, և հենց այս աջակցությամբ են պայմանավորված վերջինիս արձանագրած հաջողությունները։ Միևնույն ժամանակ սա անհանգստացնում է Իսրայելի դաշնակից արևմտյան պետություններին, որոնք ձգտում են կանխել ՀԱՄԱՍ-ի հնարավոր ձեռքբերումները։

Ավելացնել նոր մեկնաբանություն