Թուրքական «Bayraktar»-ները համալրվում են արևմտյան ընկերություններից ստացված կարևոր բաղադրիչներով
Առնվազն արևմտյան երկու ընկերություն Թուրքիային է մատակարարել «Bayraktar» անօդաչու սարքերի կարևոր բաղադրիչներ, որոնց թվում են օպտիկական սենսորներ:
Զենքի փորձագետներն ասում են, որ այս սենսորները թույլ են տալիս անօդաչուներին հսկողություն իրականացնել և հայտնաբերել գետնի վրա գտնվող թիրախները, ինչպես նաև օդային հարվածներ հասցնել:
Պաշտպանական էլեկտրոնիկայի գերմանական արտադրող «Hensoldt»-ից «Reuters»-ին ասել են, որ 2020 թվականից ի վեր «Bayraktar TB2»-ը համալրվում է «ARGOS II» օպտիկական սենսորով: Նշվել է, որ սենսորը մատակարարել է «Turkish Aerospace Industries»-ին (TAI) և «Lentatek»-ին՝ թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող երկու այլ ընկերություններին:
«Առանց այս տեսակի սենսորների անօդաչու սարքերը, ինչպես մենք գիտենք, չէին գործի»,- հայտնել է «Hensoldt»-ի ղեկավար Քելսի Գալագերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն