վդա

Բաքվի բարբարոսական վարչախումբն անհանգստացած է, որ Իրանն իր դեմ կարող է կիրառել Պաղեստինում փորձարկված հարձակման մարտավարություն. Վարդան Ոսկանյան

Դատելով Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից տարածվող նյութերից, վերջինս անհանգստացած է, որ Իրանն իր դեմ կարող է կիրառել Պաղեստինում հաջողությամբ փորձարկված հարձակման մարտավարությունը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մանրամասնելով. 

«Մասնավորապես, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հեռուստաալիքներից մեկում Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ռազմական մեկնաբանը պնդում է, թե Իրան ապացուցել է, որ թշնամական պետություններին կարող է ծանր հարվածներ հասցնել իր արբանյակ ուժերի ներգրավմամբ՝ օգտագործելով հենց Իսրայելի դեմ կիրառված ռազմական մարտավարությունը։

Ուշագրավ է, որ Բաքվի բռնապետի հեռուստաալիքով Իրանը փաստացիորեն անթաքույց կերպով կոչում են թշնամի և կոչ անում չմոռանալ Պաղեստինում տեղի ունեցողի դասերը»։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն