Երբ չունենք ռազմավարական խորություն, մեզ անհրաժեշտ են հենց այսպիսի պաշտպանական հաղորդուղիներ. տեսանյութ
Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են Պաղեստինի դիմադրության ստորգետնյա հաղորդումները՝ նշելով, որ Հայաստանին անհրաժեշտ են հենց այսպիսի պաշտպանական հաղորդուղիներ:
«Ի միջի այլոց, 2022 թվականին Արցախում, իսկ դրանից հետո ամենատարբեր առիթներով պնդել եմ, որ մեր տարածքի համեմատ, երբ չունենք ռազմավարական խորություն, մեզ անհրաժեշտ են հենց այսպիսի պաշտպանական հաղորդուղիներ։
Ավելին` ժամանակակից ռազմական հետախուզության ընձեռած հնարավորությունների, ինչպես նաեւ մշտապես թշնամական տեսահսկման վտանգի ներքո, ժամանակակից հրթիռահրետանային գերճշգրիտ զենքերի առկայության պայմաններում անմտություն է նախորդ դարի պատկերացումներին համապատասխան զորամասերի գոյությունը, երբ չի աշխատում ո'չ գաղտնիության ռեժիմը, և ո'չ էլ հնարավոր է քողարկել զորքերի մշտական տեղակայման վայրերը։
Սա ռազմաքաղաքական հստակ որոշում պահանջող խնդիր է»։
Ավելացնել նոր մեկնաբանություն