Թուրքիան կանի հնարավոր ամեն բան Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը թուլացնելու համար․ Էրդողան
Թուրքիան պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը թուլացնելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել՝ ներառյալ միջնորդություն և «արդար արբիտրաժ», որպեսզի մեր տարածաշրջանը հնարավորինս արագ դուրս բերենք այս հորձանուտից»,- ըստ «Anadolu» գործակալության` ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նաև կոչ է արել տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր միջազգային խաղացողներին անհրաժեշտ ջանքեր գործադրել իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։
Գազայի հատվածը ծանր հարվածների է ենթարկվում, շրջանի մի շարք թաղամասեր ավերակների են վերածվել, օդային հարվածների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ ստիպված լքել է իրենց տները, հաղորդվում է հարյուրավոր զոհերի, հազարավոր վիրավորների մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն