351

Իսրայելի դեմ Հյուսիսային ճակատը բաց է

Իսրայելը չի կարողանում հնարավորինս օպերատիվ վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի երկայնքով։ Գրոհայինները շարունակում են ներթափանցել Իսրայելի տարածք: Դա դանդաղեցնում է երկրորդ փուլի իրականացումը՝ հրթիռակոծությունից հետո լայնածավալ ցամաքային գործողության մեկնարկը Գազայի տարածքում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է պ.գ.թ., միջազգայնագետ 
Սերգեյ Մելքոնյանը: 

«1. Այս թուլությունը հրահրում է «Հիզբոլլահին» և այլ կազմակերպություններին։ Առաջին օրերին նրանք տրորեցին Իսրայելի, ինչպես նաև ԱՄՆ-ի կարմիր գծերը։  Վերջիննս սպառնում էր անմիջապես միջամտել իրենց դաշնակցին հարվածելու դեպքում։ Ականանետային և հրետանային հարվածներով փոխհրաձգությունը փոխարինվել է «Հիզբոլլահի» անդամների արդեն Իսրայելի տարածք ներթափանցմամբ։ Զուգահեռաբար կազմակերպությունը օպերատիվ կերպով զեկուցում է հակառակորդի խոցված ծանր տեխնիկայի մասին՝ մասնակի առաջխաղացման շրջանակներում։ Ի պատասխան Իսրայելը օդային հարվածներ է հասցնում խմբավորման դիրքերին։

2. Էսկալացիա է նկատվում արդեն սիրիա-իսրայելական սահմանին։ Այնտեղ Իսրայելից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ արաբական հանրապետության տարածքում, իրանական վստահված անձանց մի ամբողջ ցանց կա։ Տեղեկություն է ստացվել, որ Սիրիան հարվածներ է հասցրել Իսրայելին Ռամաթ Մաղշիմ բնակավայրի ուղղությամբ, որը գտնվում է Գոլանի բարձունքներում: Հիշեցնեմ, որ ֆորմալ առումով Սիրիան ուժի կիրառման օրինական հիմքեր ունի, քանի որ Իսրայելը շարունակում է օկուպացիայի տակ պահել Գոլանի բարձունքների սիրիական հատվածը 1967 թ. պատերազմի արդյունքում (ՄԱԿ ԱԽ թիվ 497 բանաձևի համաձայն)։ 

Մինչ այժմ նկատվում են ցածր ինտենսիվության բախումներ, որոնք մեծածավալ դառնալու ներուժ ունեն: ԱՄՆ-ի կողմից կոշտ արձագանքի բացակայությունը փաստացի թուլացնում է իր իսկ ստեղծած զսպման մեխանիզմը։ Ուստի շարունակելու ենք հետևել «Հիզբոլլահի» և այլ կազմակերպությունների կողմից կարմիր գծերը հետ քաշելու գործընթացը»,- նշել է նա։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն