Բիշքեկում մեկնարկել է Ալիևի և Պուտինի հանդիպումը
Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Անդրադառնալով միջտարածաշրջանային համագործակցության հարցին` նշվել է Ադրբեջանի համագործակցությունը Ռուսաստանի մի շարք շրջանների հետ: Քննարկվել է նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացումը:
Հանդիպմանն ընդգծվել է նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեության կարևորությունը։
Ալիևը հավելել է, որ հետո կանդրադառնան տարածաշրջանային և անվտանգության խնդիրներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն