Ադրբեջանն էթնիկ զտումներ չի իրականացրել․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
«Ադրբեջանը կտրականապես մերժում է սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում Արցախի (խմբ․) բնակչության դեմ էթնիկ զտումների բոլոր մեղադրանքները»,- Հաագայում Արդարադատության միջազգային դատարանի նիստին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Հայաստանը սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի անհիմն մեղադրանքներ է հնչեցնում։ Այդ մեղադրանքները ոչ մի կերպ չեն առնչվում իրականությանը, ավելին` դրանք լիովին հակասում են այն հայտարարություններին, որոնք արվել են ՄԱԿ-ի երկու առաքելությունների՝ այլ միջազգային կազմակերպությունների հետ Արցախ (խմբ․) կատարած այցի ժամանակ»,- ասել է նա։
«Ադրբեջանը պատրաստ է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի և բնականոն կյանքի համար»,- հավելել է նա։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությունները որևէ կերպ չեն առնչվում իրականությանը։ Ադրբեջանը ցեղասպան երկիր է, որի գործողությունների արդյունքում Արցախի ավելի քան 100.000 բնակչություն բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է խոսել «խաղաղության» մասին, առաջարկներ անել և անհիմն մեղադրել հայկական կողմին «խաղաղությունը» խոչընդոտելու մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն