Կիևը կստանա արևմտյան մոդելների 120-140 տանկ․ Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ աջակցության առաջին փուլում Կիևը կստանա արևմտյան մոդելների 120-140 տանկ։ Դմիտրի Կուլեբան մանրամասնել է, որ Ուկրաինան կստանա «Leopard 2», «Challenger», «Abrams» տանկեր: Նա խուսափել է նշելուց բոլոր երկրների անունները, որոնք համաձայնել են Կիևին տանկեր փոխանցել, քանի որ դրանց մի մասը դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել: Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Կիևը շարունակում է աշխատել տանկային կոալիցիայի կազմի ընդլայնման և տանկերի քանակի ավելացման ուղղությամբ:
Ավելացնել նոր մեկնաբանություն