Submitted by A.Gevorgyan on
Fun

Ադրբեջանը դատապարտում է ԵԽԽՎ զեկույցը

Հոկտեմբերի 12-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը։

Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային կապերի և և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը նշել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը բողոքի հայտարարություն է տարածել այս կապակցությամբ։

«Որպես ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակություն՝ մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի (խմբ.) նկատմամբ դրսևորված անարդար մոտեցումը և այն համարում ենք Եվրոպայի խորհրդի ներսում ժողովրդավարական արժեքների փլուզման վառ օրինակ»,- նշված է հայտարարության մեջ։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն